Նորարար լուծումներ SmartRest -ի հետ

Smart Production ընկերությունը լինելով առաջատարը ՏՏ ոլորտում Ձեզ է առաջարկում Հայաստանյան շուկայում առկա ռեստորանների և հանրային սննդի սպասարկման կետերի համար նախատեսված լավագույն համակարգը` SmartRest -ը։ Նորարար լուծումներ SmartRest -ի հետ ։

smartproductionlogo


Smart Production ընկերությունը հանդիսանում է Հայաստանի IT ոլորտի առաջատարներից մեկը: Մենք մատուցում ենք IT ծառայություններ և համագործակցում ենք անվանի կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր պրոֆեսիոնալ անձնակազմը ունի գերազանց գիտելիքներ WordPress, Prestashop,MODX և Magento ծրագրերում: Մենք տրամադրում ենք նորարար լուծումներ` զարգացումը առավել դյուրին գործընթաց դարձնելու և ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար: Մեր ընկերությունը կիրառում է տարբեր մեթոդներ IT ծառայություններ տրամադրելիս և պահանջարկից կախված մենք ընտրում ենք ամենից հարմար մեթոդը համագործակցության համար: Մենք գնահատում ենք հաճախորդների մասնակցությունը գործընթացում և նրանց տրամադրում ենք ծրագրի մի քանի տարբերակ վերջնական ընտրության համար: Մենք գիտենք, որ լավագույն միջոցը ստանալու այն ինչ ուզում ես, հասկանալն է թե ինչ ես ուզում: Այսպիսով, որպեսզի հասկանանք մեր հաճախորդների իրական կարիքները և լավագույն կերպով բավարարեք դրանք, ինչպես նաև մեր համագործակցությունը դարձնենք առավել արդյունավետ և շահավետ, մենք տրամադրում ենք տեխնիկական ձևաթղթեր, որոնք կազմված են ISO-ի 9001 չափանիշների հիման վրա: Մենք նաև տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ հարցաթերթիկը լրացնելու և լավագույն ընտրությունը կատարելու համար:

Smart Production ընկերությունը IT ոլորտի առաջատար

Ժամանակն է ճիշտ որոշում կայացնելու

Մենք ստեղծել ենք համակարգ, որը ապահովվում է բիզնեսի լիակատար վերահսկում։ Դուք կարող եք գրանցվել մեր համակարգում` բաժանորդագրվելով ամսեկան սպասարկման վճարով։ Ընտրությունը Ձերն է․

Ժամանակն է ճիշտ որոշում կայացնելու SmartRest